Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է երեք ահաբեկիչներից երկուսի անունները
INTERNATIONAL NEWSԼոնդոնի ոստիկանությունը հայտնել է հունիսի 3-ի երեկոյան կամրջի վրա կոտորած կազմակերպած երեք ահաբեկիչներից երկուսի անունները, հայտնել է AP-ը։
Ոստիկանության տվյալներով, այդ ահաբեկիչներն են ծագումով պակիստանցի՝ Բրիտանիայի քաղաքացի 27-ամյա Խուրամ Շազամ Բուտը ու Ռաշիդ Ռեդուանը, որը վստահեցնում էր, որ ինքը ծագումով Լիբիայից է ու Մարոկոյից։ Վերջինի տարիքն անհայտ է ։ Հիմա ոստիկանությունը պարզում է երորրդ ահաբեկչի անձը։ Նրանք բոլորը սպանվել են ոստիկանների կողմից միջադեպի ընթացքում։
Լոնդոնի կամուրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 7, վիրավորվել 48 մարդ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



