Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Տեսաուղերձներից հետո Ադրբեջանում հայատյացության մթնոլորտն ավելի է թեժացել. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ Ադրբեջանում առկա հայատյացության մթնոլորտն ավելի է թեժացել «Խաղաղության» պլատֆորմ» կոչված ֆիասկոյից և Վահան Մարտիրոսյանի կողմից հրապարակված երկու տեսաուղերձներից հետո։ Ադրբեջանի ներսում այդ պլատֆորմն ի սկզբանե մերժողները ժամանակին քիչ չեն եղել, սակայն եթե նախկինում նրանց փորձում էին հասկացնել, թե դա «պետության գործն է», և կարիք չկա դրան խառնվել, ապա հիմա շատ հարցեր մնացել են օդում կախված, քանզի պարզ չէ, թե իրականում իրենց ղեկավարներն այդքան ժամանակ ում շահերն են պաշտպանել, այսպես ասած՝ ո՛ր պետության գործն են արել։

Ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը «Փաստի» հետ զրույցում հաստատեց, որ մարտիրոսյանական առաջին տեսանյութից հետո ադրբեջանական հասարակության վրդովմունքը հայերի հանդեպ ավելի է սաստկացել։ Սրանով հասարակությունը բաժանվել է երկու հիմնական խմբի։ Մի մասի կարծիքով՝ «հայը միևնույն է՝ պետք է իր «հայությունն» աներ ու դավաճաներ», իսկ մյուս խմբի ներկայացուցիչները թիրախավորել են Haqqin.az կայքի գլխավոր խմբագիր Էյնուլա Ֆաթուլաևին, որն ընկալվում է որպես «Խաղաղության պլատֆորմ» կոչվածի ջատագովն ու առաջամարտիկը։

«Սոցիալական հարթակներում նրան թիրախավորել են այն համատեքստում, թե ով է նա, որ հայերին բերեց, հետո էլ նրա բերած հայերը սկսեցին Ադրբեջանին քննադատել և այլն։ Բայց ուշագրավ են այն մարդկանց թեզերը, ովքեր թիրախավորել էին Ադրբեջանի պետական համակարգը: Նրանք շատ քիչ են և նրանց կարելի է մատների վրա հաշվել։ Այդպիսիք մատնանշում են, որ երկրում գոյություն ունեն պետական մարմիններ, որոնք պատասխանատու են այս ամենի համար»,– ասաց Է. Էլբակյանը։

Ի դեպ, ընդգծենք, որ Ադրբեջանից ապաստան խնդրած Մարտիրոսյանն իր երկու տեսաուղերձում էլ որևէ նոր բան չի ասում կամ կրկնում է այն, ինչ մենք բոլորս արդեն 25 տարի է գիտենք: Ուստի, ինչ–որ տեղ մանկամտություն կլինի կարծելը, թե քմծիծաղը դեմքին նա իրականում տարված է ինչ–որ «իրականություն» բացահայտելով: Կարծիք կա, որ այն, ինչ կատարվեց ոչ միայն թատրոն է, այլև մեկ այլ՝ դեռևս չբացահայտված նախագծի սկիզբ։ Է. Էլբակյանի կարծիքով` այս պահին թեև դժվար է հասկանալ, թե նա նոր պատվեր է կատարում, թե իսկապես ձախողվել է, բայց որ ադրբեջանական կողմը նրա վրա խաչ է քաշել, միանշանակ է։

«Նա նախկինում աշխատում էր Ադրբեջանի համար ու մեր դեմ և չի բացառվում, որ ներկայում նրան մեկ այլ՝ ավելի գայթակղիչ առաջարկ են արել։ Այն, որ տեսանյութերում ոչ մի նորություն չկա հայկական լսարանի համար, փաստ է։ Ինչ վերաբերում է հայատյացության մթնոլորտին, ապա բոլորս էլ գիտենք, որ այս հակամարտությունը բազմոլորտ է և հակամարտող երկրները միջազգային հանրությանը խաղաղասիրական կերպարով հանդես գալու նպատակ ունեն։ Եվ այն դեպքում, երբ Ադրբեջանի ներքին շահերը համընկնեն որևէ մեկ այլ նոր ծրագրի իրականացման հարցում, հնարավոր է՝ ի հայտ գա մեկ այլ նախագիծ՝ նոր ձևաչափով կամ նոր մարտավարությամբ»,– ասում է փորձագետը:

Նրա դիտարկմամբ` «Խաղաղության պլատֆորմը» կյանքի կոչելու ժամանակ Ադրբեջանը, ինչ–որ տեղ հաշվի չառնելով երկրում առկա հայատյացության մթնոլորտը, փորձեց խաղաղասեր երկրի իմիջ ձևավորել ու այն «վաճառել» միջազգային հանրությանը։ Եվ չի բացառվում, որ նորից նման նախագծեր կյանքի կոչվեն այն ժամանակ, երբ երկրի արտաքին քաղաքական իմիջի հարցում դրական պատկեր ստանալու կարիք լինի։

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League