Նարնջի հյութի բացառիկ օգտակար հատկությունները
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում նարնջի հյութի բացառիկ օգտակար հատկությունները.
Մասնագետները պնդում են, որ, ըմպելով նարնջի հյութ յուղոտ սննդի կամ այսպես կոչված «արագ» սննդի ընդունման հետ միասին` կարելի է պակասեցնել սթրեսների և բորբոքումների հետևանքով օրգանիզմին պատճառվող բացասական ազդեցությունը` կանխարգելելով անոթային հիվանդությունները։
Նարնջի հյութը` օժտված լինելով նարինգենինի և գեսպիրիդինի հզոր ազդեցությամբ, հնարավորություն ունի կանխարգելել մի շարք հիվանդությունների առաջացումն ու զարգացումը։

Գիտնականները մի հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել են 20-40 տարեկան երեք խումբ տղամարդիկ և կանաք։ Նրանք չեն տառապել ճարպակալմամբ և օգտագործել են մոտովորապես 900 կկալ սննդային արժեքով նախաճաշ` հացից, ձվից և երշիկեղենից բաղկացած: Մասնակիցներից յուրաքանչյուրի օրգանիզմը ստանում էր 51 գ ճարպ, 81 գ ածխածին, 32 գ սպիտակուց:

Նախաճաշի ընթացքում առաջին խումբը խմում էր 300 մլ նարնջի հյութ, երկրորդ խումբը նույնքան ըմպելիք, որը պարունակում էր շաքար, իսկ երրորդ խումբը սննդի ընդունման հետ միասին խմում էր ջուր։ Գիտնականները մասնակիցներից վերցրել են արյան փորձանմուշներ, ինչպես քաղցած ժամանակ, այնպես էլ սննդի օգտագործումից 1,3 ժամ և 5 ժամ անց։

Արյան առաջին վերլուծությունը ցույց է տվել, որ արդյունքները գրեթե համանման են, սակայն սննդի օգտագործումից հետո արված հետազոտությունը բացահայտել է, որ ազատ ռադիկալների քանակը աճել էր 62%-ով` ջրի օգտագործման դեպքում, 63%-ով` քաղցր հյութ խմելուց հետո և 47%-ով` նարնջի հյութ ըմպելու արդյունքում:
Անի Գևորգյան
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



