NASA-ն ՄՏԿ-ից բեւեռափայլի լուսանկար է հրապարակել
SOCIETYNASA-ի տիեզերագնաց Սքոթ Քելլին Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ) լուսանկարել է բեւեռափայլը (ավրորա): Տիեզերական գործակալության կայքի փոխանցմամբ, լուսանկարը ստացել են 2015 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է եղել:
Հոկտեբերի 7-ի լույս 8-ի գիշերը գրանցված մագնիսական փոթորկի արդյունքում բեւեռափայլը տեսել են Մեծ Բրիտանիայում, Մերձբալթյան երկրներում, Սկանդինավներում եւ Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում:
Բեւեռափայլը նկատելի է Երկրի բարձր լայնություններում, ինչպես նաեւ մագնիսական դաշտ ունեցող մոլորակներում՝ Վեներայում, Մարսում, Յուպիտերում, Սատուրնում, Ուրանում եւ Նեպտունում:

1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



