Մրցարշավային ավտոմոբիլը պայթել Է ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ ընթանալիս
SOCIETYՄրցարշավորդուհի Քորթնի Ֆորսին հրաշքով Է հաջողվել խուսափել լուրջ վնասվածքներից ավտոմոբիլի պայթելու հետեւանքով, որն այդ պահին սլանում Էր ժամում ավելի քան 500 կիլոմետր արագությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Star Daily-ին: Միջադեպը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Նյու Հեմփշիրի նահանգում դրեգ-ռեյսինգի մրցարշավային մրցումների շրջանակներում:
Արշավահերթի սկսվելուց հետո Ֆորսի ավտոմոբիլը հանկարծ պայթել Է եւ բախվել պաշտպանակին: Մրցարշավորդուհին չի տուժել եւ ինքն Է դուրս եկել քոքփիթից: Ուշագրավ Է, որ այդ դեպքը չի վախեցրել Ֆորսին, եւ արդեն հաջորդ օրը նա երկրորդ տեղն Է զբաղեցրել եզրափակիչ մրցարշավում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



