Իվանկա Թրամփը շատ էժան զգեստ է կրել (ֆոտո)
PHOTOՆախորդ ամիս ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը գրավեց ողջ աշխարհի լրատվամիջոցներին՝ կրելով 51,500 դոլար արժեցող Dolce & Gabbana պիջակ։ Այն արժեր շատ ավելի թանկ, քան տարեկան աշխատում են ամերիկացիների մեծ մասը։
Եվ ահա, ի հակառակ Մելանիայի, ԱՄՆ առաջին դուստր Իվանկա Թրամփը փորձում է հարցին մոտենալ այլ կերպ։
Նախօրեին Իվանկան Վաշինգտոնում իր տանից դուրս գալիս կրել է 35 դոլար արժեցող զգեստ՝ Target հանրախանութից։ Զգեստը, որը Target-ի ու Վիկտորիա Բեքհեմի համագործակցության արդյունքնում ստեղծված հավաքածուից է, ներկայումս Target-ի կայքում զեղչված է ու արժե ընդամենը 17,50 դոլար։
20 դոլարից պակաս այս զգեստը կրելով՝ Իվանկան ցանկանում է իրեն կապել ամերիկյան հասարակության հետ։ Այս նույն մարտավարությունն էր ընտրել նաև Միշել Օբաման, ով հաճախ էր կրում մատչելի զգեստներ։
.jpg)
.jpg)
.jpg)
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
3
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
4
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
5
Safe Workplace as a Guarantee of Development



