Համաշխարհային բանկի կանխատեսումն անփոփոխ է
INTERNATIONAL NEWSՀամաշխարհային բանկն անփոփոխ է թողել համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը և, հունվարի գնահատականների նմանությամբ, ընթացիկ տարում 2,7%–ի աճ է ակնկալում: Այդ մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ–2017» զեկույցում: «ՀԲ–ն կանխատեսում է, որ 2017–ին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչև 2,7%: Արտադրության և առևտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը և հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող և զարգացող երկրներում»,– նշվում է փաստաթղթում:
Համարվում է, որ զարգացած տնտեսությամբ պետությունների՝ ԱՄՆ–ի, եվրոգոտու երկրների և Ճապոնիայի տնտեսական աճն ընթացիկ տարում 1,9%: Ինչ վերաբերում է Կենտրոնական Ասիային՝ այստեղ ակնկալվում է մինչև 2,5%–ից 2,7% աճ: ՀԲ–ում համոզված են, որ աշխարհում ֆինանսավորման պայմանները «շարունակում են նպաստավոր լինել»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



