Սուրճը՝ կնոջ առողջության գրավական
LIFEPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի գիտնականների կատարած նոր հետազոտությունը:
Օրվա մեջ 2 բաժակ սուրճը դրական ազդեցություն է թողնում կանանց առողջության վրա: Հետազոտությանը մասնակցել են 84 հազար կին և 42 հազար տղամարդ կամավորներ:
Նրանք 25 տարի եղել են բժիշկների հսկողության տակ: Երկարատև ուսումնասիրություններից հետո բժիշկները պարզել են, որ օրական միջինը 2 բաժակ սուրճ խմող կանանց մոտ 25 %-ով նվազում է սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը:
Գաղտնիքը նրանում է, որ սուրճի մեջ կան այնպիսի նյութեր, որոնք լավացնում են սրտի աշխատանքը, ամրացնում են անոթները և նվազեցնում են ասթմայի առաջացման հավանականությունը:

Մասնագետները հիշեցնում են, որ սուրճը բոլոր հիվանդությունների բուժման դեղատոմս չէ: Միակ հիվանդությունը, որի վրա սուրճը չունի դրական ազդեցություն, դա քաղցկեղն է:
Անի Գևորգյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well




