Աֆղանստանի նախագահը հաշտության վերջին շանսն Է տալիս թալիբներին
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին «Քաբուլի գործընթացը» միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է, որ հաշտության վերջին հնարավորությունն Է տալիս «Թալիբան» արմատական շարժման զինյալներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք խաղաղության հնարավորություն ենք առաջարկում, բայց այդ առաջարկությունը սահմանափակված Է ժամանակի առումով: Դա վերջին հնարավորությունն Է, օգտվեք դրանից կամ պատրաստվեք հետեւանքներին»,- Ղանիի խոսքը մեջբերում Է AFP գործակալությունը:
Անցյալ տարվա աշնանը Քաթարում անցկացվել են «Թալիբան» շարժման եւ Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների բանակցություններ: Դրանց գլխավոր թեման դարձել Է խաղաղ կարգավորման գործընթացը, բայց կողմերը չեն կարողացել համաձայնության գալ օրակարգի ոչ մի կետի շուրջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



