«Բոլորը զարմանում են, որ հայերեն եմ խոսում». Սիրուն Մինասի հայկական պատմությունը
PHOTOՄարդիկ, որոնց քչերը գիտեն, պատմություններ, որոնք հետաքրքիր են։ Tert.am Life–ը նոր շարք է սկսում` «Հետաքրքիր դեմքեր», որի շրջանակում կբացահայտենք էությամբ և արտաքնապես տարբերվող հայերին։ Մեր առաջին հերոսուհին 26–ամյա Սիրուն Մինասն է։ Թերևս, միայն նրա ծանոթները գիտեն, որ Սիրունը հայի գեներ ունի։ Նրա հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի է։ Սիրունը ծնվել է Նիգերիայում, 4–5 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հայաստան։ Նա իր մանկությունն անցկացրել է Մեղրիում, հետո եկել Երևան։
Սիրունը բժշկական կրթություն ունի, աշխատում է Երևանի հիվանդանոցներից մեկում։
«Փոքրուց շատ հանգիստ եմ եղել և լսող։ Դպրոցում լավ եմ սովորել։ Մարդամոտ եմ եղել ու շատ ընկերներ եմ ունեցել։ Միշտ բոլորը ցանկացել են ինձ հետ շփվել։ Մեղրիում մանկությունս ակտիվ էր։ Թե՛ դպրոցում, թե՛ բակում թերևս ամեն օր աշխույժ էր անցնում։ Երբ տեղափոխվեցինք Երևան, ինչ–որ բաներ փոխվեցին։ Քիչ էի իջնում բակ խաղալու, քանի որ հաճախում էի սպորտի, երաժշտական դասերի և ժամանակ չէր լինում խաղերին։ Ժամանակ առ ժամանակ ջութակ եմ նվագում։ Դա ինձ համար հոբբի է»,– ասաց Սիրունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: