Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Բաքվի վճռաբեկ դատարանը մերժել է իշխանությունների պատվերով ձերբակալված ընդդիմադիր լրագրողի հայցը

INTERNATIONAL NEWS

Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է նախորդ շաբաթ Թբիլիսիում առևանգված, ապա Բաքու տեղափոխվելուց հետո ձերբակալված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլըի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հայցը:

Այս մասին հայտնում է ադբեջանական bastainfo-ն:

Փաստաբաններ Օսման Կազըմովը և Էլչին Սադըգովը, դիմելով Բաքվի վճռաբեկ դատարան, ցանկացել են Մուխտարլըի նկատմամբ սահմանված 3 ամիս նախնական կալանքի վերաբերյալ Սաբաելի շրջանի  դատարանի մայիսի 31-ին կայացրած վճիռը բեկանել, սակայն հաջողության չեն կարողացել հասնել:

Բաքվի վճռաբեկ դատարանում հունիսի 6-ին տեղի ունեցած դատավարությանը մասնակցել է նաև Աֆղան Մուխտարլըն:

Մուխտարլըն դատավարության ժամանակ նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները շինծու են և, որ ինքը ձերբակալվել է ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Աֆղան Մուխտարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: Օրերս նա անհետացել էր, ինչի կապակցությամբ ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա հայտնվել էր Բաքվում և ձերբակալվել: 

Ադրբեջանի իշխանությունները նրան մեղադրում են գումարի ապօրինի տեղափոխման և սահմանը հատելու մեջ:

Մաուխտարլըն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, և գտնում է, որ իրեն ձերբակալել են ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով:

Կոռուպցիայով և ճնշումներով լի Ադրբեջանում ճշմարտությունը վեր հանող լրագրողները, լրատվամիջոցները մշտապես ենթարկվում են կառավարության ճնշումներին, եղել են զանգվածային ձերբակալություններ: 

2016-ի տվյալներով Ադրբեջանը համարվում է լրագրողների նկատմամբ աշխարհում ամենաշատ գրաքննություն իրականացնող երկրներից մեկը՝ զբաղեցնելով 5-րդ տեղը աշխարհի ամենագրաքննվող տասը երկների շարքում:

Այս երկրում լրագրողների նկատմամբ գրաքննությունը բավականին բացահայտ և երկարաժամկետ բնույթ է կրում: Այն զանգվածային լրատվամիջոցներըև լրագրողները որոնք քննադատում են պետական իշխանությանը, ենթարկվում են բռնության: Ադրբեջանական իշխանությունը լայնորեն հետապնդում է նաև տեղական լրատվական աշխարհին աջակցություն ցուցաբերող միջազգային հասարակական կազմակերպություններին: 

Միջազգային հասարակական կազմակերպությունները, որոնք աջակցություն են ցուցաբերում լրագրողներին, պարտադրված են լինում դադարեցնել իրենց աշխատանքներն Ադրբեջանում` խուսափելով ճնշումներից: Օրինակ, իշխանությունները  նրանց մեղադրանք են ներկայացնում հարկերից խուսափելու համար, խուզարկություններ են սկսում վերջիններիս  գրասենյակներում, սառեցնում են այդ կազմակերպությունների հաշվեհամարները և այլն:

Այսպիսով, Ալիևի վարած անօրինական, մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարող քաղաքականության արդյունքում տուժել և տուժում են բազմաթիվ  լրագրողներ, բլոգերներ, խմբագիրներ, կազմակերպություններ, լրատվամիջոցներ:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan