ԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին բողոքի ցույցերը ճնշելու համար
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն դատապարտել է Վենեսուելայի իշխանություններին՝ բողոքի ցույցերը ճնշելու համար ու կոչ է արել ազատ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, փոխանցում է Reuters-ը։
Նրա խոսքով, Վենեսուելայում տնտեսական, քաղաքական ու հումանիտար ճգնաժամ է ու աշխարհը պետք է դրան ուշադրություն դարձնի։ «Վենեսուելայի կառավարությունը ոչնչացնում է մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։ Այն վարում է բռնության ու ահաբեկման քաղաքականություն՝ անզեն ցուցարարների, ձեռնարկությունների, քաղաքացիական հասարակության ու ընդդիմության դեմ»,- ասել է նա։
Նշենք, որ Վենեսուելայում բողոքի ցույցերի հետևանքով վերջին երկու ամիսներին 65 մարդ է զոհվել, մոտ 3000-ը բանտարկվել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



