Փարիզի դատախազությունը քննություն է սկսել ոստիկանների վրա իրականացված հարձակումից հետո
INTERNATIONAL NEWSՓարիզի դատախազության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժինը քննություն է սկսել այն բանից հետո, երբ Աստվածամոր տաճարի մոտակայքում հարձակում է իրականացվել ոստիկանների վրա: Այս մասին հայտնում է France Info պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակվողը հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փարիզի ոստիկանությունը կրակ է բացել տղամարդու վրա, որը փորձել է Աստվածամոր տաճարի մոտ մուրճով հարձակվել իրավապահ մարմինների աշխատակցի վրա: Զբոսաշրջիկներն իրենց հերթին կողպված են մնացել Աստվածամոր տաճարում, մինչև ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



