Գլեդիս Բերեջիքլյանն Ավստրալիայում ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի պրեմիերային
CULTUREՆոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանը Ավստրալիայում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Բերեջիքլյանը հույս է հայտնել, որ ֆիլմը հնարավորինս շատ մարդ կդիտի՝ նշելով, որ դա խիստ կարևոր թեմա է հայերի համար: Նա շնորհակալություն է հայտնել հայ բարերար Քըրք Քըրքորյանին ֆիլմի ստեղծման հարցում ունեցած մեծ նպաստի համար: Գլեդիս Բերեջիքլյանն ընդգծել է, որ հայկական համայնքը ամեն առիթ պետք է օգտագործի՝ նպաստելու Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
«Խոստում» ֆիլմ համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 21–ին: Ֆիլմի նկարահանման ծախսերը հոգացել է ամերիկահայ գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմում նկարահանվել են հոլիվուդյան հայտնի դերասաններ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեքը, Շարլոտ լե Բոնը և այլք:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



