Իրանի արտգործնախարարն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա
INTERNATIONAL NEWSԻրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:
Այցի շրջանակում նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հնարավոր է հանդիպում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես Կատարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ի դեպ, Զարիֆի այցի մասին լրատվամիջոցները սկսեցին հայտնել Իրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այցը նախատեսվում է հունիսի 7-ի երեկոյան:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



