Խավիեր Բարդեմը GQ ամսագրի հետ խոսել է Ջոնի Դեփի մասին (ֆոտո)
PHOTOԽավիեր Բարդեմը, որն օրերս փայլեց «Կարիբյան ծովի ծովահենները 5» ֆիլմում, հայտնվել է GQ ամսագրի բրիտանական համարի շապիկին։ Բարդեմը ոչ միայն նկարահանվել է ֆոտոսեսիայում, այլ նաև խոսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի իր գործընկերների հետ հարաբերությունների, մասնավորապես Ջոնի Դեփի մասին։
Ջոնի Դեփի անձնական կյանքում տեղի ունեցող սկանդալները Բարդեմը չի մեկնաբանել, սակայն խոսել է Դեփի մարդկային հատկանիշների մասին։
«Ջոնին շատ զգայուն մարդ է, մարդ, ով հոգ է տանում իրեն հարազատ մարդկանց մասին։ Այս ողջ տարիների ընթացքում այս փաստը չի փոխվել։ Այո, կինոստուդիայից դուրս կա մի աշխարհ, որի հետ կապված ես մեկնաբանություն չեմ անի, քանի որ ես այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեմ։Սակայն Ջոնին, ում ես ճանաչում եմ, իսկական ջենտլմեն է։ Հիանալի դերասան՝ զարմանալի հումորային տաղանդով»,-ասել է Բարդեմը։





1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



