Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

SOCIETY

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում տիրող իրավիճակին` կարեւորելով կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանի երկրներում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը, դրական գնահատելով հայ-ղազախական ներկա հարաբերությունները, կարեւորել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը: Այս համատեքստում պարոն Շարմազանովը նշել է, որ առաջիկայում վեցերորդ գումարման խորհրդարանում կձեւավորվի Հայաստան-Ղազախստան բարեկամական խումբ եւ վստահեցրել, որ այն առանցքային նշանակություն կունենա հայ-ղազախական խորհդարանական համագործակցության հետագա զարգացման գործում:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ ընդգծել, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով:

«Առանց խելամիտ փոխզիջումների, սակայն, հնարավոր չէ հասնել հիմնախնդրի լուծմանը, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս պատրաստ չէ այդ փոխզիջումներին»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Պարոն Շարմազանովը տարածաշրջանային անվտանգության համատեքստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանը փակելու խնդրին եւ անթույլատրելի համարել 21-րդ դարում փակ սահմաններ ունենալը: Նրա համոզմամբ՝ դա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարեւորել է համագործակցությունը միջազգային կառույցներում՝ ԱՊՀ ՄԽՎ-ում, ՀԱՊԿ ԽՎ-ում՝ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքն այդ հարթակներում որակելով կառուցողական: Նրա գնահատմամբ՝ ԵԱՏՄ անդամակցությունը երկու երկրների տնտեսական կապերի զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում:

Դեսպանը բարձր է գնահատել խորհրդարանականների ներդրումը միջպետական հարաբերությունների զարգացման գործընթացում: Նա եւս կարեւորել է միջխորհրդարանական հարթակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պատվիրակությունների սերտ համագործակցությունը:

Պարոն Ուրազաեւը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ Ղազախստանը, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կողմնակից լինելով, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Թիմուր Ուրազաեւը, խոսելով ապրիլին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, նշել է, որ Ղազախստանից այցելած դիտորդները բարձր են գնահատել Հայաստանում անցկացված ընտրությունները:

Քննարկվել են նաեւ Ղազախստանում հայկական համայնքի գործունեությանը վերաբերող հարցեր: Դեսպանը վստահեցրել է, որ հայերն ակտիվ ներգրավված են Ղազախստանի հասարակական եւ քաղաքական կյանքում:

 

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe