Ֆուտբոլի հավաքականը Չեռնոգորիա կմեկնի հունիսի 9-ին
SPORTՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Չեռնոգորիա կմեկնի հունիսի 7-ին:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Չեռնոգորիա կմեկնեն հունիսի 9-ի առավոտյան: Թիմը կհանգրվանի Պոդգորիցայի «Հիլթոն Պոդգորիցա Ցռնա Գորա» հյուրանոցում:
Հունիսի 9-ին՝ տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով՝ 20:30)՝ «Գրադսկի» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 21:00-ին)՝ «Գրադսկի» մարզադաշտում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:
Հունիսի 10-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հանդիպումից անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը կվերադառնան Հայաստան: