Մերկել․ Կարեւոր է, որ Գերմանիան ու Թուրքիան շարունակեն երկխոսությունը
INTERNATIONAL NEWSԿարեւոր է, որ Գերմանիան ու Թորքիան շարունակեն երկխոսությունը Ինջիրլիկ բազայից բունդեսվերի հեռանալուց հետո։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը։
«Մենք Թուրքիայի հետ շատ ընդհանուր շահեր ունենք, այդ թվում տնտեսական հարաբերություններ, այնպես որ քննարկումներն անհրաժեշտ են»,- հայտնել է Մերկելը լրագրողներին այն բանից հետո, երբ Գերմանիայի կառավարությունը հաստատել է Ինջիրլիկ բազայից գերմանացի զինվորականների հեռանալու մասին։ Այսուհետ նրանք տեղակայվելու են Հորդանանի բազայում։
Բունդեսվերը թուրքական բազայից դուրս բերելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Անկարան մի քանի անգամ հրաժարվել է թույլատրել գերմանացի պատգամավորների այցելությունը Ինջիրլիկ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



