Բեռլինը կողմերին երկխոսության կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԲեռլինը կողմերին երկխոսության կոչ է անում Կատարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտնել է, որ հարեւանների ու գործընկերների միջեւ հակամարտությունն «ուժեղացնում է հակառակորդին»։ Այս մասին Գաբրիելը հայտնել է սաուդյան գործընկեր Ադել ալ Ջուբեյրի հետ Բեռլինում բանակցությունների արդյունքներով, հայտնում է DW-ը։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը նշել է, որ Կատարը պետք է կատարի Պարսից ծոցի երկրների պահանջները։ Նա նշել է, որ Էր Ռիադը «մեծ ցավով» ձեռնարկել է որոշակի քայլեր Կատարի նկատմամբ,բայց դա, նրա խոսքով, արվել է հանուն տարածաշրջանային կայունության։ Ընդ որում նա Կատարն անվանել է «եղբայրական պետություն»՝ նշելով, որ «եղբորը պետք է ասել, եթե նա որեւէ բան սխալ է անում»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



