Հայերի 10 հայտնագործություններ, որոնք մարդկանց կյանքն առավել թեթև են դարձրել
PHOTOBlognews.am-ը գրում է.
Պատմական տարբեր ժամանակաշրջաններում աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքներում հայերը բոլորին զարմացրել են իրենց գյուտերով և հայտնագործություններով, որոնք թեթևացրել են մարդկանց կյանքը:
1. Հովհաննես Ադամյան
Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության, ինչպես նաև 1924-1925 թթ. լուսահեռագրման հիմնադիրներից մեկն է: Նրան են նաև պատկանում ավելի քան 20 գյուտեր այս ոլորտից:
2. Արտաշես Այքանյան
Արտաշես Այքանյանին են պատկանում այնպիսի գյուտեր, ինչպիսիք են ծալքավոր պլաստիկ խողովակը, գդալ-ծղոտը, ավտոմեքենաների դիմապակիների վրայի արևի ճառագայթներից պաշտպանող կապույտ գիծը, մթերքը պահպանելու համար նախատեսված տարաներ, մեքենաներ, որոնք Coca-Cola բրենդի պլաստիկ շշերն են արտադրում:
3. Սարգիս և Ռոզա Կոլոմբոսյաններ
Նրանք եղել են յոգուրտի առաջին արտադրության հեղինակները ԱՄՆ-ում՝ օգտագործելով հայկական մածունը (1929 թ.):
4. Ալեքս (Ալեք) Մանուկյան
Բարերար, բիզնեսմեն, ինչպես նաև տեխնոլոգը, որը բնակվում էր ԱՄՆ-ում, 1954 թ. տվել է մեր օրերում հայտնի միալծակ ծորակի նախատիպը: Այն հեղափոխական դեր է ունեցել ջրային ոլորտում:
5. Արտեմ Միկոյան
Աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր Արտեմ Միկոյանը 1940-1942 թթ. ստեղծել է ՄիԳ-1 և ՄիԳ-3, ՄիԳ-19, ՄիԳ-21 և ՄիԳ-23 կործանիչները:
6. Գաբրիել Ղազանչյան
Մազերը չորացնող սարքի հեղինակն է: Այդ սարքը մերօրյա վարսահարդարիչի նախատիպն է եղել: (1908 թ.)
7. Քրիստոֆեր Տեր-Սերոբյան
1854 թ. դարձել է ամերիկյան դոլարի կանաչ գույնի ներկի հեղինակը, որը հնարավոր չէ կեղծել:
8. Անդրանիկ Իոսիֆյան
ԽՍՀՄ հայտնի գիտնականը 1966 թ. հայտնագործել է առաջին «Մետեոր» արբանյակը:
9. Ավետիս Զիլճյան
Ավետիս Զիլճյանը ԱՄՄՆ-ում առաջին՝ երաժշտական ծնծղաներ արտադրող ընկերությունն է բացել: Բրենդը կոչվում է Zildjian Cymbal Co.: Այս գործիքներն օգտագործում էին օսմանյան բանակի թագավորական միջոցառումների ժամանակ:
10. Ռուբեն Օրբելի
Ստորջրյա հնագիտության հիմնադիրն էր ԽՍՀՄ-ում: Նա հատուկ մեթոդ էր հնարել, որն օգնում էր հնագիտական գտածոները պահպանել վնասումից, երբ դրանք ծովի հատակից դուրս էին բերվում: