ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները
INTERNATIONAL NEWSՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունները, ահաբեկչության դեմ պայքարում երկրներին համագործակցության կոչ անելով։
ՄԱԿ-ի ռադիոն հայտնում է, որ Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու զոհվածների ընտանիքներին, նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
«Բոլոր երկրները պետք է համագործակցեն ահաբեկչության դեմ պայքարում, բայց միաժամանակ չմոռանան համաշխարհային համայնքին միավորող ունիվերսալ իրավունքների ու արժեքների պահպանման անհրաժեշտության մասին»,- ասվում է Գուտերեշի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Թեհրանում Հոմեյնիի դամբարանի ու խորհրդարանի շենքի վրա ահաբեկիչների երկու խմբերի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, ևս 42 մարդ վիրավորում է ստացել։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



