Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Ինչու հանկարծ բոլորը «անցյալ տարվա մեռելները» հիշեցին

SOCIETY
Ամռան ամիսներին եղանակի տաքացմանը զուգահեռ ջրի պահանջարկը սրվում է ու հասնում աննախադեպ չափերի: Ուստի այս օրերին առավել քան արդիական հարց է, թե այս ամառ է՞լ պետք է շատ գյուղեր ու համայնքներ ջրին կարոտ մնան, թե նոր ընկերությունը նախորդների սխալները կհասցնի ուղղել:
 
Այն, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը լայն թափով սկսել է ոչ միայն ջրագծերի արդիականացման, այլև՝ կարգավորիչ ջրամբարների, պոմպակայանների և քլորակայանների վերանորոգման աշխատանքներ իրականացնել պարզ է դառնում նրանց ֆեյսբուքյան էջից: Բացի այդ, 2017 թվականին ընկերությունը 1 միլիարդ 8 միլիոն դրամի ներդրումային աշխատանքներ իրականացնելու պարտավորություն է ստանձնել, բայց այս պահին պարտավորությունների որ մասն է հասցրել իրականացնել դժվարանում են թվերով ասել:
 
Ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը Past.am-ին տեղեկացրեց, որ այս տարի ձմեռը մի փոքր երկար տևեց, որի պատճառով վերանորոգման աշխատանքները մի փոքր ուշ սկսվեցին, բայց այս պահին բավականին արագ առաջ են գնում: Ինչ վերաբերում է գյուղական այն համայնքներին, որտեղ մինչ օրս խմելու ջուր են գնում, Մ. Սարգսյանն ասաց, որ կան գյուղեր, որոնք իրենց ծառայության ենթակայության տակ չեն:
«Բայց ինձ համար զարմանալին այն է, որ երբ նախկին ջրմուղներն էին ջուր մատակարարում, բոլորը տափառած նստել էին, իսկ երբ «Վեոլիան» անցավ գործի, չգիտես ինչու բոլորը անցյալ տարվա մեռելները հիշեցին ու ինչ ասես պահանջում են: Մարդ չի հասկանում, թե ինչո՞ւ առաջ այդ մարդիկ չէին խոսում, իսկ հիմա ակտիվացել են»,– ասաց Մ. Սարգսյանը:
 
Նա նաև նշեց, որ ընկերության հաշվեկշռում կան նաև շատ կառույցներ, որոնց սպասարկման ժամկետները թեև դեռ չեն ավարտվել, բայց «Վեոլիա Ջրի» տնօրինությունը որոշել է ամեն ինչ նորից կառուցել, որովհետև նախկին խողովակաշարերը ժամանակից շուտ են շարքից դուրս եկել:
 
«Հիմա ընկերությունն այնպիսի մեծ գործեր է կատարում, որը չպետք է կատարեր: Գումարը, որն այսօր ծախսվում է, 10 տարի շահագործման ենթակա խողովակները նորից փոխելու վրա է ծախսում, որը կարող էր չծախսվել: Բայց կարող եմ վստահեցնել, որ այն, ինչ պետք է իրականացվի՝ արագ տեմպերով արվում է»,– ասաց Մ. Սարգսյանը:
 
Նա շրջանցելով հարցը, թե՝ ստացվում է, որ նախորդ ընկերությունները մարդկանց աչքերին թոզ փչելով են զբաղված եղել, նշեց, որ ինքը նախորդների աշխատանքի մասին ոչինչ ասել չի կարող: Ինչ վերաբերում է «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ապա այն հունվարի 1–ից սկսել աշխատել և բոլոր շինվերանորոգման աշխատանքները շատ բարձր որակով է իրականացնում:
 
«Դե նախկինում չեն արել՝ չեն արել: Մենք հիմա պայմանագիր ենք ստորագրել և պարտավոր ենք կատարել մեր պարտավորությունները: Ի դեպ, սա այնքան հսկայածավալ աշխատանք է, որը մեկ օրում իրականացնել հնարավոր չէ և ով այս համակարգի հետ գործ է ունեցել, նա կհասկանա, թե խոսքն ինչ լայնածավալ աշխատանքների մասին է»,– ասաց Մ. Սարգսյանը:
 
Խոսելով համայնքներում խմելու ջուրը գնելու տխուր «ավանդույթի» մասին, «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակն ասաց, որ 560 գյուղ կա, որն իրենց ընկերության սպասարկման տիրույթում չի գտնվում: Իսկ իրենք պատասխանատու են իրենց «քարտեզում» գտնվող համայնքներին և մեծ ու փոքր քաղաքներին մատակարարվող ջրի ու դրա որակի համար:
 
 
Արմինե Գրիգորյան
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe