Էրդողանը չի խզի կապերը Քաթարի հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Անկարան չի խզի դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ՝ դեմ դուրս գալով նաև Պարսից ծոցի երկրների՝ Դոհային շրջափակելու քայլին: «Քաթարի մեկուսացումը չի լուծի ոչ մի խնդիր, և մենք մեր ուժերի սահմաններում կանենք ամեն ինչ, որպեսզի լուծենք այս ճգնաժամը»,– «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը, կոչ անելով համերաշխության և համագործակցության:
Ի դեպ, այդ հայտարարությունից հետո հաղորդվեց, որ Քաթարի հետ դիվանագիտական և այլ կապեր խզած սունիական վեց երկրներին միացել են նաև Հորդանանն ու Մավրիտանիան, Մարոկկոն դադարեցրել է Քաթարական ավիաուղիների թռիչքները, իսկ ԱՄԷ–ն 15 տարով բանտ կնետի ցանկացածին, որը համակրանք կարտահայտի Քաթարի նկատմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
4
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



