Արթուր Աբրահամը հանդիպել է Հ. Մխիթարյանի և «Բորուսիայի» ֆուտբոլիստների հետ` «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղին ընդառաջ
PHOTOՆախօրեին հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, ինչպես նաև Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների հետ: Այս մասին Facebook-յան իր էջում տեղեկացնում է Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
Արթուր Աբրահամն իր քաջալերանքն է փոխանցել և հաջողություն մաղթել ֆուտբոլիստներին` այսօր` մայիսի 30-ին կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակիչ՝ «Բորուսիա»-«Վոլֆսբուրգ» խաղում:
Ֆուտբոլիստներն իրենց հերթին հաղթանակ են ցանկացել հայ բռնցքամարտիկին` հուլիսի 18-ին նախանշված մենամարտում:


1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



