Օլիվեր Սթոունը Պուտինի մասին իր ֆիլմը ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունները կարգավորելու փորձ Է համարում
SOCIETYԱմերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն իր ֆիլմը, որը նկարահանվել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մի շարք զրույցների հիման վրա, համարում Է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունները բարելավելու փորձ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ռեժիսորն այս մասին հունիսի 7-ին պատմել Է Star Tribune թերթին:
«ԱՄՆ-ի համար չափազանց կարեւոր Է հասկանալ մյուս տեսակետը»,- մեջբերում Է անում հրատարակությունը նրա խոսքից: «Ես շահագրգռված եմ հարաբերությունների հետագա վատթարացումը կանխելու հարցում»,- հավելել Է Սթոունը: Պուտինը եւ Սթոունն անցկացրել են մի քանի զրույցներ, որոնց հիման վրա նկարահանվել Է չորսսերիանոց վավերագրական ֆիլմ: Այն ԱՄՆ-ում կցուցադրվի հունիսի 12 – 15-ը: Առայժմ եթեր են տրվել հարցազրույցի սոսկ մի քանի դրվագներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



