Չինաստանում սատկել Է մեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր Էգերից մեկը
SOCIETYՄեծ պանդայի՝ աշխարհում ամենածեր Էգերից մեկը՝ Սուսու անվամբ, անցյալ շաբաթ սատկել Է Չինաստանի Սիչուանի նահանգի Չենդու քաղաքի հետազոտական կենտրոնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է China News պորտալը:
Սուսուն իսկական երկարակյաց Էր, այս տարի լրացել Էր նրա 34 տարին, եւ եթե նրա տարիքը փոխադրենք մարդու կյանքի տարիների, ապա մեծ պանդայի Էգն ավելի քան 100 տարեկան Էր:
Նա անազատության մեջ Էր 1986 թվականից, երբ մարդիկ նրան վիրավոր գտել Էին վայրի բնության մեջ եւ անհետաձգելի օգնություն ցույց տալուց հետո տեղավորել Չենդու քաղաքի կենդանաբանական այգում: Մասնագետներին հաջողվել Էր ոտքի կանգնեցնել կենդանուն, բայց վիրավորվելու պատճառով նա մի աչքից կուրացել Էր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



