Yerevan, 30.March.2026,
00
:
00
BREAKING


Գառնիի դիտարանի նոր ռեգիստրատորը տեղեկությունը թվային եղանակով կփոխանցի տվյալների ընդունման կենտրոն

SOCIETY

 ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 12-ին կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ ՍÕ �րգեյ Ազարյանը զեկուցել է ձեռնարկված միջոցառումների, կատարված հանձնարարականների և ընթացիկ աշխատանքների մասին: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է 279 դեպք` 17 զոհով և 75 տուժածով: Սերգեյ Ազարյանը տեղեկացրել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում 2016թ. միջոցառումների մշակման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում «ՍՊԾ» գործակալության պետ Հ. Պետրոսյանը զեկուցել է ընթացիկ աշխատանքների և նախատեսվող միջոցառումների մասին: Գործակալության պետը հայտնել է, որ ռուս գործընկեր, ՌԴ Գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկանածու Պավել Բուտիրինի հետ համագործակցությամբ` Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում տեղադրված դեֆորմոգրաֆի գրանցող սարքը (ռեգիստրատոր) փոխարինվել է նորով: Հ. Պետրոսյանի խոսքով` նոր թվային սարքը համապատասխանում է Õ �ամանակակից պահանջներին և կարող է տեղեկությունը թվային եղանակով փոխանցել տվյալների ընդունման կենտրոն: 

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Հ. Մելքոնյանը հայտնել է, որ հոկտեմբերի 13-14-ին, 15-ի գիշերը ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` կարկուտ, իսկ 16-17-ին` առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, իսկ 14-ի ցերեկը և 16-ի գիշերը նույնքան կնվազի:

ՀՀ ՏԿԱԻՆ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Կարապետյանը զեկուցել է շաբաթվա ընթացքում հակակարկտային կայանների աշխատանքների մասին: Նշված ժամանակահատվածում Շիրակի մարզում գրանցվել է թույլ կարկուտ, իրականացվել է մոտ 38 հազար կրակոց:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Ս. Մխիթարյանը հայտնել է, որ հոկտեմբերի 8-11-ին Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում Սպորտի և երիտասարդության հարցերի նախախարության նախաձեռնությամբ անցկացվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը, որին մասնակցել է լսողական, տեսողական և հենաշարժողական խնդիրներ ունեցող 165 հաշմանդամ` վեց մարզաձևերում (լող, շախմատ, շաշկի, դարթս, բասկետբոլ, սեղանի թենիս): ՀՀ ՏԿԱԻՆ-ը ներկայացրել են 6 մարզիկներ` 4-ը բասկետբոլ, 1- ը շախմատ, 1-ը շաշկի մարզաձևերում:

Խորհրդակցության ընթացքում նախարար Արմեն Երիցյանի հրամանով` ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Գալստյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:

Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։

 

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards