«Իսկ եթե նա նույնպես լքի ինձ». Անջելինա Ջոլին վախենում է, որ դուստրը կցանկանա ապրել իր իրական մոր հետ
PHOTO42-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին պատրաստվում է մի քանի շաբաթից մեկնել Եթովպիա, որտեղ ծնվել է իր որդեգրած երեխաներից մեկը՝ Զախարան: Դերասանուհին վախենում է, որ Զախարան չի ցանկանա այլևս տուն վերադառնալ և կմնա իր կենսաբանական մոր հետ:
Woman-ը գրում է, որ այս մասին հայտնել է Անջելինայի մայրը՝ իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ: Զախարան դեռ վաղուց էր ցանկանում հանդիպել իր կենսաբանական ծնողներին ու լինել ծննդավայրում: Հոլիվուդի նախկին ամենագեղեցիկ զույգը սպասում էր մինչև աղջնակը մեծանա, որպեսզի կարողանա հասկանալ իրավիճակը: Այժմ Անջելինան կարծում է, որ դուստրը պատրաստ է ծննդավայր այցելել:
Անջելինայի ընկերներից մեկն ասել է, որ դերասանուհին չափազանց ծանր է տանում ուղևորության մասին միտքը: «Իսկ եթե նա նույնպես լքի ինձ»,- ասել է դերասանուհին իր ընկերներին` նկատի ունենալով, որ չի ցանկանում Զախարան իրեն լքի, ինչպես նախկին ամուսինը` Բրեդ Փիթը:
Նշենք նաև, որ վերջերս Զախարայի իրական մայրը խոսել էր Mail Online-ի հետ ու խնդրել, որ Անջելինան թույլ տա տեսնել երեխային: Նա ասել է, որ դերասանուհին լավագույն մայրն է աղջկա համար, սակայն նա չի կարող ապրել, եթե չլսի իր երեխայի ձայնը: