Նոր Արմավիրում երիտասարդ կինն ինքնասպանություն է գործել
SOCIETYԱրմավիր մարզի Նոր Արմավիր համայնքում այսօր երիտասարդ կին է ինքնասպանություն գործել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Նրանց փոխանցմամբ՝ ժամը 14:30-ին շտապ օգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ Նոր Արմավիր համայնքում մարդ է կախվել:
Օպերատիվ խումբը քննիչի գլխավորությամբ աշխատում են դեպքի վայրում: «Հանգամանքները պարզվում են»,- հայտնեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ կինն ուներ 1 և 4 տարեկան երկու երեխա, իսկ ամուսինը պայմանագրային զինծառայող է:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



