Google-ը նորաձեւության պատմության հանրագիտարան Է կազմել
PHOTOGoogle ընկերությունն ստեղծել Է վիրտուալ հանրագիտարան, որը նվիրված Է նորաձեւության պատմությանը: Նախագիծն ստացել Է We Wear Culture անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դրա ստեղծման համար թվայնացվել են այն թանգարանների հավաքածուները, որոնք մասնագիտացած են նորաձեւության եւ կոստյումների պատմության մեջ: Նյութերը ներկայացված են թեմատիկ հավաքածուներում եւ լրացված են փորձագետների մեկնաբանություններով:
«Google-ը չի ասոցիացվում նորաձեւության հետ: Մենք չենք ցանկանում ուշադրությունը կենտրոնացնել նորաձեւության բուն օբյեկտների վրա, մեզ հետաքրքիր Է անցյալի, ներկայի եւ ապագայի վարպետությունն ու ձեռքի աշխատանքը»,-ասել Է Google Art & Culture-ի տնօրեն Ամիթ Սուդը:
Ի թիվս այլ բաների, հանրագիտարանում կարելի Է տեսնել, թե ինչպես են ստեղծվում կիմոնոները, ուսումնասիրել Ռուսաստանի կայսրության կոստյումների պատմությունը, իմանալ, թե ինչպես են հայտնվել հուդիները եւ բրիտանացի մոդելագործ Վիվիեն Վեսթվուդի փանք-հավաքածուները, ինչպես նաեւ վերլուծական մեծ նյութեր ընթերցել Իտալիայում մասս-մարկետի կամ նորաձեւության ինդուստրիայի վերաբերյալ: