Միհրան Հարությունյան. Ես կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ
LIFEԱյսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Մոսկվայի ավտոսպասարկման ծառայություններից մեկում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Միհրան Հարությունյանը հերքեց լուրի իսկությունը.
«Ես որեւէ կապ չունեմ այդ ծեծկռտուքի հետ: Պարզապես իմ մեքենան գտնվում էր տվյալ ավտոսպասարկման ծառայությունում: Իրավապահները այդ վայրում գտնվող մեքենաների տերերից, այդ թվում ինձնից, ընդամենը փորձել են ճշտել` ինչ է տեղի ունեցել»,- ասաց ըմբիշը:
Միհրան Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ իր մոտ զենք չի եղել.
«Ես ընդհանրապես զենք չեմ կրում»,- եզրափակեց նա:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



