Երբ խանգարվում է արյան շրջանառությունը…
PHOTO Մասնագետները բժշկական ուսումնասիրությունների արդյունքում բացահայտել են, որ արյան շրջանառության խանգարման պատճառով մի քանի հիվանդություններ կարող են առաջանալ, ինչպես` երակների լայնացումը, թրոմբոֆլեբիտը եւ ստորին վերջույթների աթերոսկլերոզը:
Նման հիվանդությունների առաջին ախտանիշների առաջացման դեպքում պետք է անհապաղ դիմել մասնագետի օգնությանը, ինչպես նաեւ պետք է հետեւել, որպեսզի օրգանիզմը ստանա բավարար քանակությամբ վիտամիններ եւ հանքային նյութեր, որոնք նպաստում են անոթների ամրացմանը եւ խոչընդոտում են թրոմբների առաջացմանը:

Մասնագետները պնդում են, որ հում բանջարեղենի եւ մրգերի հյութերը մեծ քանակությամբ վիտամիններ են պարունակում եւ նպաստում են օրգանիզմը տոքսիններից ազատելուն: Եթե կաղամբի հյութ ընդունելիս հիվանդի մոտ փորլուծություն է սկսվում, ապա նրան խորհուրդ է տրվում աղիները մաքրելու նպատակով գազարի հյութ խմել:
Բազուկի հյութը արյան շրջանառության խանգարմամբ պայմանավորված ոտքերի ցավի համար գերազանց միջոց է համարվում:

Նման դեպքերում բազուկի հյութը պետք է խմել մաղադանոսի հետ միասին` 3:1 հարաբերությամբ: Ոչ ավանդական բժշկության մեջ արյան շրջանառությամբ պայմանավորված ոտքերի ցավի դեպքում լայն կիրառում ունի մեղրը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



