Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել
SOCIETYՓարիզից Մարսել ուղեւորվող արագընթաց գնացքում անհեթեթ դեպք է տեղի ունեցել: Երգիծական դերասանին ահաբեկչի հետ են շփոթել:
BBC-ն հայտնում է, որ զուգարանի մոտով անցնելիս գնացքի հսկիչը լսել է gun եւ weapon (ատրճանակ եւ զենք) բառերը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Աստվածամոր տաճարի մոտ ոստիկանների վրա հարձակման հաջորդ օրը: Այդ պատճառով հսկիչը ենթադրել է, որ այս բառերը ոչ մի լավ բան չեն խոստանում:
Տղամարդուն զուգարանից հանել են, գնացքից իջեցրել եւ հարցաքննել: Պարզվել է, որ նա Փարիզի թատրոններից մեկի 35-ամյա դերասանն է, որը զուգարանում փակված իր դերն է փորձել: Տղամարդը նշել է, որ չի ցանկացել մյուս ուղեւորներին անհանգստացնել, այդ պատճառով որոշել է փորձեր անել զուգարանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



