Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


«Եթե որևէ ընկերություն ցանկանա գալ ու ներդրումներ անել վերականգնվող էներգետիկայի ոլորտում, մեր դռները բաց կլինեն նրա առջև». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանը

– Պարոն Մելկիկյան, խնդիր է դրված Հայաստանում զարկ տալ վերականգնվող էլեկտրաէներգիայի զարգացմանը: Օրենսդրական դաշտը պատրա՞ստ է դրա համար և, ընդհանրապես, ի՞նչ անելիքներ կան այդ առումով:

– Կան շատ մեծ անելիքներ: Եվ արդեն իսկ արվում են: Հատկապես վերջին երկու տարիների ընթացքում օրենսդրական առումով լուրջ նախաձեռնություններ են եղել: Եվ այդ ամենն ուղղված է եղել համապատասխան միջավայրի ձևավորմանը:

– Իսկ վերականգնվող էներգետիկայում օգտագործվող տեխնոլոգիաները կա՞ն, թե դրանք նոր խոսք են լինելու գիտության մեջ:

– Տեխնոլոգիաները, իհարկե, կան: Հանրահայտ մեծ կազմակերպություններն արդեն իսկ օգտագործում են դրանք: Բայց միաժամանակ գնալով առավել կատարելագործվում են: Եվ տեխնոլոգիական զարգացումների հիմնական փնտրտուքը վերաբերվում է նախ և առաջ ստացվող էներգիայի ինքնարժեքին. որքան այն փոքր կլինի ի վերջո:

Ընդհանրապես, աշխարհում նոր հոգեբանություն է ձևավորվում. մանկուց մարդը դաստիարակվում է էներգիան խնայելու հոգեբանությամբ: Եվ որքան գնա, այս մոտեցումն առավել մասսայական է դառնալու: Օրինակ, այսօր մտածում են համակարգչային խաղ ստեղծել, որը փոքրուց երեխային կսովորեցնի էներգախնայողության կանոններն ու սկզբունքները:

– Իսկ բացի դաստիարակչական աշխատանքները, մեր երկրում իրականացվո՞ւմ են նման բնույթի կոնկրետ ծրագրեր:

– Բնականաբար, իրականացվում են: Համաշխարհային բանկի աջակցությամբ` մեր հիմնադրամն իրականացնում է էներգախնայողության մեծ ծրագիր: նախ և առաջ ծրագիրը վերաբերվում է պետական շենք–շինություններին: Համապատասխան միջոցներ ենք տրամադրում հիմնարկներին, որպեսզի կատարեն իրենց շենքերի ջերմամեկուսացման աշխատանքները: Նախապես, իհարկե, ուսումնասիրելով, թե որտե՞ղ և ի՞նչ ճանապարհով են ամենամեծ կորուստները տեղի ունենում: Փաստորեն, արտոնյալ պայմաններով ստեղծում ենք ֆինանսական գործիքներ, որոնք և ուղղում ենք էներգախնայողության աշխատանքներին: Եվ ո՞րն է էականը. էներգիան խնայելու միջոցով խնայում են ֆինանսական միջոցներ, որով էլ և վերադարձնում է իրենց վերցրած գումարը:

– Մեր հայ գիտնականները ևս ինչ–որ նախագծեր առաջարկում են: Հնարավո՞ր է դրանք ևս օգտագործվեն:

– Ամեն ինչ էլ հնարավոր է: Բայց մշտապես պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք շուկայական միջավայրում, այսինքն` ամեն ինչ թելադրում է շուկան: Եթե տեսնենք, որ մեր գիտնականի աշխատանքը շուկայում մրցունակ է, ապա անշուշտ նախապատվությունը դրանց կտրվի: Եվ այս դեպքում էլ` որպես առաջնային խնդիր, դիտարկվելու է ինքնարժեքի հարցը:

– Իսկ հեռանկարում դուք խնդիր դրե՞լ եք ձեր առջև, որ տեխնոլոգիաների պատվեր տաք նաև մեր գիտությանը: Ո՛չ թե միայն ներկրեք դրսից:

– Անշուշտ, պետությունը մշտապես փորձում է խթանել իր տեղական արտադրությունը: Դա աքսիոմա է: Պարզապես միջազգային աշխարհում կան գործիքներ, որոնք որոշ սահմանափակումներ են մտցնում այդ հարցում: Հատկապես` գնումների ընթացակարգի միջոցով, որը քեզ չի թույլատրում կամայական նախապատվություններ տալ որոշակի կազմակերպությունների:

Բանն այն է, որ մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, և ընդունել ենք նրա առաջարկած գնումների համաձայնագիրը: Այսինքն` գնումների մեր օրենսդրությունն է այդ հարցում մեր գործողությունները սահմանափակում:

Անշուշտ, այս հարցի լուծման ճանապարհն էլ կա. այն դու արդեն կարող ես լուծել քո հարկային քաղաքականության միջոցով, նաև` սուբսիդավորումների և համանման այլ մեխանիզմներով:

Հետևաբար եթե տեսնենք, որ էներգետիկայի բնագավառում կան այնպիսի նախագծեր, որոնք կարելի է կյանքի կոչել որոշակի մեխանիզմներ կիրառելու ճանապարհով, բնականաբար մենք կգնանք այդ քայլերին:

– Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանը վերջերս հայտարարեց, որ ամերիկյան կազմակերպությունները պատրաստ են 8 մլրդ դոլար ներդնել Հայաստանի այլընտրանքային էներգետիկայի ոլորտում: Դուք ինչպե՞ս եք նայում այս հարցին:

– Շատ դրական: Մեր պետությունը միջավայրը ստեղծում է: Եվ եթե որևէ ներդրող ցանկանում է գալ ու ներդրումներ անել, մեր դռները բաց են նրա առջև:

Ի վերջո, մեր հիմնադրամը նաև հենց այդ հարցով է զբաղվում. ներդրումային միջավայր է ստեղծում, համապատասխան ծրագրեր է առաջարկում: Պոտենցիալ ներդրողին տեղեկացնում ենք, որ Հայաստանի էներգետիկ ոլորտում առկա է մեծ գումարներ ներդնելու հնարավորություն:

Նաև պետությունն է համապատասխան աշխատանքներ կատարում, որպեսզի Հայաստանը դառնա տարանցիկ ճանապարհ էներգետիկ ոլորտի համար: Այդ նպատակով արդեն իսկ կատարվել են 300 մլն դոլարից ավելի ներդրումներ: Այնպես որ, մենք պատրաստ ենք ներդրումների առաջ, ողջունում ենք ցանկացած ներդրողի մուտքը մեր երկիր:

– Մենք ցանկանում ենք արևային կայաններ դնել նաև մեր բնակելի շենքերի վրա անհատական, ընտանեկան օգտագործման համար: Մեր շենքերը, նաև խորհրդային տարիներին կառուցված բնակֆոնդը պատրա՞ստ են դրանց: Ընդհանրապես, համապատասխան ենթակառուցվածքներ կա՞ն այլընտրանքային էլեկտրաէներգիայի օգտագործումը զանգվածային դարձնելու համար:

– Անշուշտ, մենք ուսումնասիրում ենք շենքերը, նրանց տեխնիկական վիճակը: Հատկապես ուշադրություն ենք դարձնում սեյսմակայունության մակարդակի վրա: Իսկ այս պահին մենք նման ծրագրեր իրականացնում ենք դեռևս միայն հանրային շենքերի հետ կապված:

– Իսկ մենք ունե՞նք այս ոլորտի մասնագետներ:

– Իհարկե: Ունենք հրաշալի մասնագետներ: Էներգախնայողության մեր աշխատանքներում մենք լուրջ հաջողություններ ենք գրանցել և ըստ այդմ բարձր գնահատականների ենք արժանացել միջազգային կառույցների կողմից: Եվ այն ծրագրերը, որոնք նախկինում չէին վստահվում հայկական կազմակերպություններին, ներկայում մեր ինժեներները, ընդհանրապես ոլորտի մասնագետները հասել են այնպիսի մակարդակի, որ միջազգային կառույցների համաձայնությամբ դրանք արվում են հայաստանյան ընկերությունների կողմից:

Անշուշտ միշտ էլ, այսպես ասած, աճելու տեղ կա: Այդ իսկ պատճառով նպատակ ունենք ֆինանսական միջոցների առկայության դեպքում իրականացնել մասնագետների վերապատրաստման աշխատանքներ: Բայց պետք է ասեմ, որ այսօր իսկ արդեն մեր մասնագետները հաջողությամբ մասնակցում են միջազգային շատ ծրագրերի և պատվով դուրս գալիս դրանցից, անգամ խորհրդատվություններ իրականացնում:

Եվ պատահական չէր, հիմք ուներ այն հանգամանքը, որ արևային էներգետիկայի ոլորտում մեր առաջարկած ծրագրերը այդքան մեծ հետաքրքրություն առաջացրեցին աշխարհում: Ասել է թե` երկիրը ճանաչել են, համապատասխան երաշխավորագրեր եղել են, որ մենք ի վիճակի ենք, մեր մասնագետները կարող են նման գործ անել: Քանզի, եթե նաև միջազգային կազմակերպությունները հաղթեն կայանների կառուցման մրցույթում, ապա, միևնույն է, աշխատելու են մեր տեղական մասնագետները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League