Վերադառնում ենք 37 թիվ. պառլամենտի «քյառթու» պատգամավորների փնթփնթոցը. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը, պարզվում է՝ միակը չէ, որ կարծում է, թե մարդկանց չի կարելի «գործ տվող» սարքել՝ հակակոռուպցիոն պայքարի մեջ ներառելով անանուն ազդարարի ինստիտուտը։ Երեկ ինքը՝ Կարապետյանը, չէր եկել ԱԺ նիստին, որի ժամանակ քվեարկվեց հակակոռուպցիոն օրինագիծը։
Ներկաներից այդ օրինագծի օգտին չքվեարկեց ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն։ Օրինագիծն ընդունվեց 88 կողմ, առանց դեմ եւ ձեռնպահ ձայների։ Չնայած պառլամենտի «քյառթու» պատգամավորները քվեարկությունից հետո միջանցքներում փնթփնթում էին, թե վերադառնում ենք 37 թիվ՝ խրախուսվում են «կլյաուզնիկները»։ Ի դեպ, եկող շաբաթ կրկին արտահերթ նիստ կհրավիրվի, կառավարությունն ԱԺ կներկայացնի իր ծրագիրը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



