Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Թեհրանի ահաբեկչությանը նախորդել է Բիլդերբերգյան ակումբի նիստը. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մերձավոր արևելքը շարունակում է ընկղմվել քաոսի մեջ: Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ–ի, Եգիպտոսի, Յեմենի ու Մալդիվյան Հանրապետության կողմից Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելուն հաջորդեց ԻՊ–ի գրոհայինների կողմից Թեհրանում կրկնակի ահաբեկչություն իրականացնելը:

Ուշագրավ է, որ Մերձավոր արևելքում ճգնաժամի նոր փուլն սկսվեց Բիլդերբերգյան ակումբի 65–րդ նիստի ավարտից հետո: Ակումբի անդամները նիստ էին անցկացրել հունիսի 1–4–ը ԱՄՆ–ի Շանտիլի քաղաքի Westfields Marriott հյուրանոցում: Ակումբի պաշտոնական կայքի համաձայն՝ նիստի օրակարգում ընդգրկված են եղել հետևյալ թեմաները՝ «Թրամփի վարչակազմը՝ հաշվետվություն աշխատանքի մասին», «Տրանսատլանտյան հարաբերություններ՝ տարբերակներ և սցենարներ», «ԵՄ զարգացման ուղղություններ», «Ռուսաստանի դերը համաշխարհային կարգում», «Մերձավոր արևելք» և այլն:

Ակումբի նիստի երկրորդ օրը՝ հունիսի 2–ին, The New York Times թերթը, որի ղեկավարները մշտապես մասնակցում են ակումբի նիստերին, հաղորդել է, որ ԱՄՆ–ի ԿՀՎ–ում իրանական ուղղության գծով նոր ղեկավար է նշանակվել՝ Մայքլ դ’Անդրեան, ով հայտնի է որպես «այաթոլլա Մայք» և «գորշ կարդինալ»: 2011 թ. հենց դ’Անդրեան է ղեկավարել «Ալ Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի վերացման գործողությունը: Այս նշանակումից իրանագետ Կիրիլ Ջավլախը եզրակացնում է, որ ԱՄՆ–ը մտադիր է գործուն կերպով միջամտել Իրանի ներքին գործերին:

Նա հիշեցնում է, որ ամերիկյան հատուկ ծառայությունները Իրանում պետական հեղաշրջում իրականացնելու փորձ ունեն: 1953 թ. բրիտանական Գաղտնի հետախուզական ծառայությունը և ամերիկյան ԿՀՎ–ն տապալեցին ժողովրդավար կերպով ընտրված կառավարությունը՝ վարչապետ Մոհամեդ Մոսադիկի գլխավորությամբ, քանի որ վերջինս փորձել էր ազգայնացնել նավթային արդյունաբերությունը: Օպերացիան ստացել էր «Այաքս» անվանումը:

Սակայն այս անգամ ԱՄՆ–ի համար դժվար է լինելու կարգավորել իր ռեզիդենտուրայի աշխատանքը Իրանում: Իսլամական պետության տարածքում ԱՄՆ–ը դեսպանատուն և բիզնես–ներկայացուցչություններ չունի: Ու եթե Սպիտակ տունն իսկապես որոշել է միջամտել Իրանի ներքին գործերին, ապա, ըստ իրանագետի, ստիպված է լինելու դաշնակցել Մեծ Բրիտանիայի հետ:

Բիլբերբերգյան ակումբի նիստի հաջորդ օրը՝ հունիսի 5–ին, արաբական մի խումբ պետություններ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ միանգամայն կասկածելի պատրվակներով: Այդ համաձայնեցված գործողությունները դժվար է անվանել սպոնտան, դրանք հիշեցնում էին հատուկ գործողությունների մշակված ծրագիր: Ըստ իրանագետի՝ այդ ծրագիրը բաղկացած է երեք մասից: Առաջին փուլը Քաթարի մեկուսացումն էր արաբական աշխարհից: Երկրորդը՝ Դոխայի ու Թեհրանի միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատումն է, ինչը հիմա տեսնում ենք: Իսկ վերջնական փուլում Քաթարը կարող է տրոյական ձիու դեր խաղալ Իրանում իսլամական ռեժիմը պայթեցնելու գործում:

Պարզաբանում. Բիլդերբերգյան ակումբը ամենամյա համաժողով է, որին մասնակցում են համաշխարհային առումով ազդեցություն ունեցող քաղաքական գործիչներ, գործարարներ, բանկիրներ, արևմտյան առաջատար ԶԼՄ–ների ներկայացուցիչներ: Համաժողովին մասնակցել հնարավոր է միայն անձնական հրավերի առկայության դեպքում: Ակումբի նիստերը փակ են, դրանց ընթացքն ու բովանդակությունը չի լուսաբանվում:

Այս տարի ակումբի նիստին մասնակցել է 131 պատվիրակ՝ 21 երկրից:

Ակումբն իր անվանումը ստացել է Նիդեռլանդներում գտնվող Bilderberg հյուրանոցի անունից, որտեղ 1954 թ. կայացել է առաջին համաժողովը: Ակումբի հիմնադրման պաշտոնական նպատակ էր սահմանվել Երկրորդ աշխարհամարտից հետո Հյուսիսային Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի միջև փոխգործակցության ամրապնդումն ընդհանուր արժեքների տարածման համար, սակայն փորձագետները վստահ են, որ իրականում արևմտյան քաղաքական էլիտան միանգամայն այլ նպատակներ է հետապնդում: Իսկ ավելի կոնկրետ համարվում է, որ Բիլդերբերգյան ակումբը գաղտնի կերպով կառավարում է աշխարհը, ուղենշում և իրականացնում նրա զարգացման ուղիները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League