Սպանդանոցների ստեղծման հնարավորություններ
SOCIETYԵրեկ ՀՀ Կառավարության նիստում, անդրադառնալով հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությանը՝ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը նշեց. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը:
Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն»:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների Գյուղատնտեսության նախարարներին 1–ամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



