Բրեդ Փիթն օդերեւութաբանի դերում ժպիտով կանխագուշակել Է աշխարհի վերջը
SOCIETYԱմերիկացի դերասան Բրեդ Փիթը Comedy Central ալիքում Ջիմ Ջեֆրիսի շոուում հանդես Է եկել նորությունների կանխատեսման վարողի դերում եւ ամերիկացիներին անապագա աշխարհ Է կանխագուշակել գլոբալ տաքացման պայմաններում: Շոուի դրվագը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդերեւութաբան Փիթն իր ետեւում գտնվող քարտեզի վրա ժպիտով ցուցադրել Է, որ ամբողջ մոլորակում «շոգը սաստկանում Է»: Եղանակի շատ հակիրճ լուսաբանումից հետո Ջեֆրիսը մասնագետին խնդրել Է կանխատեսում անել: «Իհարկե՛: Մենք ապագա չունենք»,- կենսուրախ տեսքով ասել Է դերասանը:
Վարողը նշել Է, որ դա «հիանալի Է», եւ շարունակել Է վարել թողարկումը ասես ոչինչ չի պատահել:
Հունիսի 1-ին Թրամփը հայտարարել Է Կլիմային վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



