Տղային ծաղրում էին կանացիության համար, իսկ նա մեծացավ ու Շերի նմանակը դարձավ
PHOTOԲազմաթիվ երեխաներ բռնության են ենթարկվում այլ երեխաների կողմից, որոնք չեն ընդունում նրանց տարբերվող արտաքինը: Այդպիսի երեխա էր նաև Սթիվեն Անդրադեն, ում հաճախ էին դպրոցում ծաղրում, քանի որ նա կանացիություն ուներ ու տարբերվում էր մնացած տղաներից: Նրան նույնիսկ ծեծում էին դրա համար:
Life-ը գրում է, որ այժմ Սթիվենը մեծացել ու դարձել է հայազգի երգչուհի Շերի նմանակը: Նա արդեն 17 տարի է զբաղվում է երգչուհուն կրկնօրինակելով ու մեկ ելույթի համար ավելի քան 2000 ֆունտ սթերլինգ է ստանում: Ի դեպ, այդ 17 տարիների ընթացքում Սթիվենը երբեք պլաստիկ վիրահատություն չի արել և նմանությանը հասել է դիմահարդարման միջոցով:
Շերը մի քանի անգամ հանդիպել է Սթիվենի հետ ու նշել, որ հիացած է իրենց նմանությամբ: Սթիվենին նույնիսկ վարձակալել են, որպեսզի նա շեղի լրագրողների ուշադրությունը և Շերը կարողանա հանգիստ շենք մտնել:
Այժմ Սթիվենը միլիոնատեր է, սիրում է ձկնորսությամբ զբաղվել ու իր տունը վերանորոգել: Նա ասում է, որ հպարտ ու երջանիկ է, որ կյանքն իրեն հնարավորություն է տվել գերազանցել այն մարդկանց, ովքեր ծաղրում էին իրեն: