6 աքսեսուար, որ ցանկացած կերպար թրենդային ու նորաոճ կդարձնեն
PHOTOՑանկացած կերպար կարող է ոճային համարվել, պարզապես պետք է ճիշտ աքսեսուարներ ընտրել:
Cosmo-ն գրում է, որ այս սեզոնին բազմաթիվ թրենդային աքսեսուարներ կան, որոնք կարող են նույնիսկ ամենապարզ կերպարին վառ ու ժամանակակից տեսք հաղորդել: Կարևոր է միայն պահպանել գունային հավասարակշռությունն ու չափը չանցնել:
· Ասիմետրիկ ականջօղեր: Այսպիսի ականջօղերը կզարդարեն ձեր կերպարը: Դրանք հետաքրքիր լրացում կլինեն նույնիսկ սովորական սպիտակ շապիկի համար:
· Փոքրիկ պայուսակներ: Փոքրիկ պայուսակներն այժմ շատ նորաձև են: Դրանց ամենափոքր տարբերակները կարող եք որպես վառ ու հետաքրքիր աքսեսուար օգտագործել:
· Շատ մեծ պայուսակներ: Այս սեզոնին նորաձև է ծայրահեղությունը: Պայուսակները կամ շատ փոքր են, կամ էլ շատ մեծ: Նախապատվությունը տվեք այն մոդելին, որն ամենից շատ է համապատասխանում ձեզ:
· Բարձր տակացուով կոշիկներ: Այսպիսի կոշիկները ցանկացած կերպարի ամառային ու վառ տեսք են հաղորդում: Հետևեք միայն, որ դրանց գույնը համապատասխանի հագուստի գույնին:
· Գունավոր ապակիներով ակնոց: Այսպիսի ակնոցները գալիս են 70-ականների նորաձևությունից: Այժմ դրանք չափազանց տարածված ու մոդայիկ են:
· Փոքրիկ կրունկ: Փոքրիկ կրունկներով կոշիկները կրկին նորաձև են: Դրանք էլեգանտ ու ոճային տեսք են հաղորդում նույնիսկ ամենապարզ կերպարին: