Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման համար պետք է փոխել հասարակությունը. ՀՀ-ում Արգենտինայի դեսպան

SOCIETY

Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերին և ոլորտում առկա խնդիրներին օր առաջ պետք է լուծում տալ։ 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ 
Նա, խոսելով այդ ոլորտի մասին, շեշտը դրեց միջազգային փորձի փոխանակման վրա։ 
«Շատ եմ կարևորում միջազգային փորձի փոխանակումը, հատկապես այն երկրների հետ, որոնք ներառական քաղաքականության ուղղությամբ իրականացնում են քայլեր, միջոցառումներ, նաև համապատասխան կառուցակարգեր ունեն ներդրած։ Պետք է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել հավասար պայմաններ ու հնարավորություններ և իրական քայլեր անել այդ ուղղությամբ։ ՀՀ ՄԻՊ-ի, Արգենտինայի դեսպանատան և մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը մեծապես կարևորում եմ, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ արդյունքների հնարավոր է հասնել միայն համատեղ աշխատանքի միջոցով։ Բոլորիս աշխատանքի նպատակն էլ նույնն է, բոլորս էլ հասկանում ենք, որ պահանջները այդ ոլորտում այժմ ավելի մեծ են և պետք է օր առաջ խնդիրներին լուծում տալ»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը։ 
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան էլ նշեց, որ պետք է ոչ թե օգնել հաշմանդամություն ունեցող անձանց, այլ անել ամեն ինչ,  որպեսզի փոխվի հասարակությունը։ 
«Մենք այժմ ապրում ենք նոր ժամանակաշրջանում, օրինակ` Էկվադորի նախագահը, Արգենտինայում մեր նախարարներից մեկը նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք են։ Սա ցույց է տալիս, որ այժմ մենք ապրում ենք բացարձակ այլ ժամանակաշրջանում։ Բոլորս պետք է փոխվենք, պետք է փոխենք հասարակությունը, որպեսզի ճիշտ ընկալենք մեր տարբերությունը և բոլորիս համար կյանքը ավելի լավը դարձնենք»,- շեշտեց դեսպանը։ 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։ Նա նաև շատ կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը այդ ոլորտում։ 
«Ես արդեն բազմիցս համոզվել եմ, որ առանց հասարակական կազմակերպությունների ներգրավման հնարավոր չէ որևէ լուրջ արդյունքի հասնել։ Հատկապես այս ոլորտի ՀԿ-ներն են, որ հնարավորություն են տալիս ճիշտ հասկանալ ոլորտի խնդիրները և միջոցներ ձեռնարկել դրանց ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտն այնպիսին է, որը պահանջում է քրտնաջան և սրտացավ աշխատանք բոլոր գործընկերների կողմից։ Յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր կարողությունների սահմանում ամեն ինչ անել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձը որևէ կերպ չբախվի խտրականության և, իհարկե, լիարժեք մասնակցություն ունենա հանրային կյանքին»,- ասաց Թաթոյանը։ 
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների դերը շատ մեծ է և ընդգծեց հատկապես ՀՀ-ում Ֆրանսիայի և Արգենտինայի դեսպաններին, քանի որ նրանց հետ նույնպես համագործակցում են այդ ոլորտում։ 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նաև շատ կարևորեց երկրի մի շարք գերատեսչությունների դերը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման հարցում՝ խորհրդարանի, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների։ 

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service