Կարտոֆիլով և պանրով օլադի
LIFEԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 500 գր
- ալյուր - 60 գր
- մաղադանոս - 6 ճյուղ
- աղ - 1 պտղունց
- սխտոր - 1 պտղունց
- կաթ - 50 մլ
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- պանիր ֆետա - 125 գր
- ձու - 1 հատ
- Կարտոֆիլը եփում ենք, կեղևազրկում և անցկացնում քերիչով: Ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչը, աղը և լավ խառնում ենք: Այնուհետև լցնում ենք կաթն ու ձուն և զանգվածը լավ խառնում ենք: Ավելացնում ենք քերած կարտոֆիլը, կտրատած մաղադանոսը, ֆետան և խառնում ենք:

- Խմորից օլադի ենք ձևավորում, լցնում ենք բուսայուղապատ թավայի մեջ և 2 կողմից տապակում:

- Ահա և վերջ:

Համեղ օլադի , որը կդառնա Ձեր փոքրիկների սիրելի ուտեստը:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
5
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments



