Ադրբեջանը «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից կրկին կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ
SOCIETYԱդրբեջանը հունիսի 8-ի երեկոյան կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս գյուղը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Գնդակոծել են երեկոյան 21:00-23:30-ն ընկած ժամանակահատվածում: Նախորդ անգամվա պես նորից ընդհատումներով կրակել են «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից եւ հրաձգային զենքերից: Փառք Աստծո, էական վնասներ չունենք: 1-2 նյութական վնաս ունենք՝ դարպաս, տանիք, իսկ գիշերը խաղաղ է եղել»,- ասաց համայնքապետը:
Նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր նախորդ դեպքի պարագայում այս անգամ եւս հանձնաժողովը կազմել եւ մարզպետարան է ներկայացրել հասցված վնասի չափը:
«Մինչ այսօր ինչքան վնաս եղել է, միշտ փոխհատուցվել է»,-նշեց Նարեկ Սահակյանը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



