Դանակով զինված տղամարդը պատանդներ Է վերցրել Նյուքասլում
SOCIETYԴանակով զինված տղամարդը, ինչպես ենթադրվում Է, պատանդներ Է վերցրել Նյուքասլում: Այդ մասին հայտնել Է տեղի ոստիկանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ոստիկանների տվյալներով՝ պատանդ են պահվում քաղաքի աշխատանքի տեղավորման կենտրոնի մի քանի աշխատակիցներ:
Նախնական տեղեկատվության համաձայն, պատանդներից ոչ մեկը չի տուժել: Տղամարդը Քլիֆորդ-սթրիթում գտնվող կենտրոնի շենք Է մտել տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտավորապես 8-ին:
Այժմ ոստիկանությունը փորձում Է բանակցություներ վարել նրա հետ:
Փակված Է մետրոյի մերձակա կայարանը, պատահարի վայրի հարեւանությամբ գտնվող հանրակացարանի ուսանողներին տարհանել են:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



