Անկարայի ահաբեկչությունից հետո Էրդողանը հանդիպումներ կունենա ուժային կառույցների ղեկավարների հետ
INTERNATIONAL NEWSԹուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով չեղյալ է համարել Թուրքմենստան նախատեսված այցը, հոկտեմբերի 12-ին մի շարք կարևոր հանդիպումներ կունենա ուժային կառույցների ներկայացուցիչների հետ:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Էրդողանը նախ կհանդիպի երկրի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքի հետ, ապա կընդունի Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ավելի ուշ նախատեսվում է նախագահի հանդիպումը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ, որի ժամանակ ահաբեկչությունից բացի կքննարկվի նաև Ռուսաստանի կողմից օդային սահմանը խախտելու միջադեպին առնչվող հարցեր: Ավելի ուշ արդեն Էրդողանը կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



