Հայտարարվել Է կինոսիրողների վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը
SOCIETY«Կնքահայրը» ֆիլմը գլխավորել Է կինոսիրողների վարկածով բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի ցանկը: Վարկանիշը կազմվել Է բրիտանական Empire ազդեցիկ հանդեսի հարցման արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
1972 թվականի կինոնկարը Նյու Յորքի Կոռլեոնե սիցիլիական մաֆիական ընտանիքի մասին Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի եռերգության առաջին մասն Է: Ֆիլմը նկարահանվել Է Մարիո Պյուզոյի համանուն վեպի մոտիվներով եւ ընդգրկում Է 1945 – 1955 թվականներն ընկած ժամանակահատվածը:
«Կնքահայրը» երկրորդ հորիզոնական Է մղել Իրվին Քերշների՝ 1980 թվականի «Աստղային պատերազմներ. Դրվագ 5 – Կայսրությունը հասցնում Է պատասխան հարվածը» ժապավենը, որն անցյալ տարվա վարկանիշի առաջատարն Էր: Երրորդ տեղն զբաղեցրել Է Քրիստոֆեր Նոլանի «Մռայլ ասպետը» (2008):
Նաեւ առաջին տասնյակ են մտել «Փախուստ Շոուշենքից», «Քրեական պատմություն», «Հիանալի տղաներ», «Ինդիանա Ջոնս. Կորուսյալ տապանի որոնումները», «Ժանիքներ» եւ «Մատանիների տիրակալը. Մատանու միաբանությունը» ֆիլմերը: Հանդեսի հարցմանը մասնակցել Է 20 հազար կինոսիրող:



