Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերի 18-ին կայցելի Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆն Զայբերտը հայտնել է, որ Մերկելը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Հանդիպման օրակարգում կլինի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի հարցը, ինչպես նաև իրադրությունը Սիրիայում և փախստականների ճգնաժամի հարցը: Ավելի վաղ Մերկելը հանդես էր եկել Անկարայի ահաբեկչությունը քննադատող հայտարարությամբ: Նա կատարվածը հայտարարել էր «ժողովրդավարության և խաղաղության դեմ իրականացված վախկոտ քայլ»:
Հատկանշական է նաև, որ օրեր առաջ կրկին դեմ էր հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամակցությանը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



