Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ
SOCIETYՀայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու զոհը որոշել է հանդես գալ նրա պաշտպանությամբ։ BBC-ն գրում է, որ ամերիկացի Սամանտա Գեյմերը, որի հետ Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել, երբ նա 13 տարեկան էր, Լոս Անջելեսի դատարանին խնդրել է կարճել հանցագործության գործը։ Այս մասին հաղորդել է Պոլանսկու փաստաբանը՝ Գարլանդա Բրաունան։
Նրա խոսքով՝ կինը հոգնել է արդեն 40 տարի շարունակվող գործից եւ ցանկանում է, որ ամեն ինչ ավարտվի։ Սակայն նրա խնդրանքը չի նշանակում գործի ավտոմատ կարճում։ Նման որոշում պետք է ընդունի դատավորը։
Ուրբաթ Գեյմերն առաջին անգամ հրապարակայնորեն հանդես կգա գործի շրջանակում։
1977 թվականին Ռոման Պոլանսկին սեռական հարաբերություններ է ունեցել 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ, երբ նրան լուսանկարել է Vogue ֆրանսիական պարբերականի համար։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



