Ձիերի արագավազքի մրցույթ-փառատոնը արդեն դրական արձագանքներ ունի
SOCIETYԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում սպասվում է ձիերի արագավազքի մրցույթ-փառատոն, որը կազմակերպում է ՝ ՀՀ Ձիասպորտի ֆեդերացիան ՝ Ձիերի արագավազքի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ:
Այս թեմայով զրուցել ենք Ձիերի արագավազության Հայկական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Փարադյանի հետ:
«Այս փառատոնի նպատակը ձիերի նշանակությունը բարձրացնելն է: Մրցույթի ընթացքում լինելու են ազգային տարազների ցուցադրություն, երգ և պար: Ուզում ենք, որ այս ամենը լինի շարունակական և ունենա փառատոնի կարգավիճակ,- մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Փարադյանը:
Մրցույթին մասնակցելու են ներկայացուցիչներ Հայաստանի տարբեր մարզերից: Մոտավորապես 30 մասնակից ներկայանալու են իրենց ձիերով: Անցկացվելու է 3 մրցաերթ, որոնք կազմվելու են ըստ ձիերի տարիքի: Ամեն մրցաերթում նույն տարիքային 5-7 ձի է լինելու: Անկախ գրաված տեղերից, բոլոր ձիերին տրվելու են պատվոգրեր, ինչը նրանց հնարավորություն կտա առանձնացվել և լինել ուշադրության կենտրում: Մրցանակային ֆոնդը 1.000.000 դրամ է:
Լինելու են հյուրեր գյուղնախարարությունից, դեսպանատներից, մի շարք հայտնի գործարաններից և ընկերություններից:
Մարդկանց իսկապես հետաքրքրում է այս մրցում-փառատոնը: Գագիկ Փարադյանը նշեց, որ արդեն իսկ դրական արձագանքներ կան:
Փառատոնը կանցկացվի հունիսի 10-ին ժամը 17:00-ին ` “Ով ունի արագավազ ձի` թող գա ինձ հետ նա մրցի» նշանաբանով:
Մրցույթ-փառատոնի գլխավոր հովանավորն է Vivaro ընկերությունը, որը տեղում ընդունելու է խաղադրույքներ:
Խաղադրույքների կարող եք կատարել՝ այստեղ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



